Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՏԿԵՆ 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումները

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց: «Աշխատանքներն իրականացնելիս պետք է ապահովվի ներդրումների արդյունավետությունը»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ որ ակի բարձրացման, համապատասախան ստանդարտների ներդրման ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն հետևողական ու շարունակական բնույթ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել մարզային ուղևորափոխադրումների կազմակերպման, տաքսի ծառայությունների ոլորտի կարգավորումներին, մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Զեկուցվել է երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:

Այնուհետև անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի, Մասրիկ-1 էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված վերոնշյալ աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է նաև, որ շարունակվում է բնակելի շենքերում էներգաարդյունավետության ապահովման ծրագիրը, մասնավորապես, այն արդեն իսկ կյանքի է կոչվել 57 շենքում: Պատասխանատուների խոսքով՝ արդյունքում արձանագրվել է 40-50 տոկոս էներգախնայողություն:

Քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող կարգավորումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին, ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դրանք արդյունավետ կերպով բացահայտելու նպատակով:

Զեկուցվել է նաև մեր երկրում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացի վերաբերյալ: Նշվել է, որ այն թվայնացվել է, վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչի արդյունքում էապես կրճատվել են գործընթացի ժամկետներն ու բարելավվել մատուցվող ծառայությունների որակը: Տեղեկացվել է, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը կառավարությունը հաջողությամբ իրականացնում է և այն լիովիÕ ¶ կամփոփի մարզերում՝ 2023 թվականին: Երևանում արդեն իսկ ԲԳՎ-ներ են հատկացվել 270 ընտանիքի, իսկ մարզերում կհատկացվի 194 ընտանիքի: