Հարևանների լռությունից Փաշինյանը տարակուսած է․ ՌԴ-ից կրկին քաղաքական գնահատականի սպասումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել․ եռօրյա լռությունը խախտելով՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում այսպես բնորոշեց Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։

Ըստ վարչապետի՝ միջանցքի փակման և գազամատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, ունեն բնակարանները ջեռուցելու դժվարություններ։ Փաշինյանը նաև շեշտեց՝ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ճանապարհներին, առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:

Փաշինյանը շեշտեց՝ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորություններ։ Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է։ Եվ սա միակ խախտումը չէ, որ Ադրբեջանը թույլ է տալիս։ Փաշինյանը պնդեց՝ Բաքուն խախտել է նաև կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունում առկա դրույթը։

Մեղադրելով Բաքվին նոյեմբերին 9-ի հայտարարության մի շարք կետեր խախտելու համար՝ Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն:

Լաչինի միջանցքի փակմանն այս ընթացքում արձագանքել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Փարիզը, միջանցքը բացելու կոչ է արել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ստեղծված իրավիճակին անդրադարձավ միայն այսօր։ Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, թե մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակմամբ և ակնկալում են, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի։

Նիկոլ Փաշինյանն այսօր առանց փակագծեր բացելու ասաց՝ որոշ հարևանների լռությունից տարակուսած է։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գործադիրի նիստից հետո պարզաբանեց՝ ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնությունը հակառակորդի գործողություններին կտա քաղաքական գնահատական, իսկ միջանցքը կբացվի։

Մինչ Հայաստանի պաշտոնյաները խոսում են միջանցքի բացման մասին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում բարձրաձայնել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհրաժեշտությունը։ Արցախցի մի շարք պաշտոնյաներ էլ, որոնք միջանցքի փակման պատճառով ստիպված են եղել մնալ Երևանում, այսօր ակցիաներ են իրականացրել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանատների շենքերի առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան