Բայրամովը հայտարարել է, թե Արցախում որևէ հումանիտար ճգնաժամ չկա

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում, իբր, որևէ հումանիտար ճգնաժամ չկա։

Հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը՝ Բայրամովն ասել է, թե պնդումները, որ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը հանգեցրել է Արցախում հումանիտար ճգնաժամի, իրականությանը չեն համապատասխանում։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բաքվի կողմից ուղարկված, իբր, ակտիվիստների պահանջները չեն կատարվել՝ ակնարկելով, որ ճանապարհը կբացվի դրանք կատարելու դեպքում միայն։

Բայրամովը նաև հայտնել է, որ դեկտեմբերին նախատեսվում է հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն արդեն կա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն չորրորդ օրն է՝ փակել են Լաչինի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով Արցախը։ Բացի այդ, անջատվել է Արցախի գազամատակարարումը։

Էմմա Չոբանյան