ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներին

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով էր և նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։

Դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում Պաշտպանը և ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:

Պաշտպանը ներկայացրել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի կողմից հայատյացության վերաբերող փաստական հանգամանքներ, մասնավորապես՝ ներկայացրել է 2022թ.-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստերը։ Պաշտպանի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության խոսքերն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով խրախուսվում են և շարունակական բնույթ են կրում։

Քրիստիննե Գրիգորյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ ցավոք նման թշնամական խոսույթներն արձագանք են գտնում հայկական հանրության շրջանում։

Պաշտպանը խոսել է մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի ու աշխարհի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման մասին, ինչպես նաև գազամատակարարման դադարեցման մասին՝ շեշտելով, որ շուրջ 1100 անձ զրկված է իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում են ավելի քան 270 երեխաներ, իսկ Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նմանատիպ վաղ ազդակները, ինչը կլինի արդյունավետ կանխարգելման լավ միջոց։

Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է հյուրերի հարցերին, մասնավորապես ներկայացրել ՄԻՊ մանդատը, գործառույթները, խոսել աշխատակազմի կատարած աշխատանքների մասին։