Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի լսումներին

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը մասնակցել է Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ու պատասխանել կոնգրեսականների հարցերին․ գրում է VOA-ն։

«Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ այսօր հնարավորություն կունենամ ուղղակիորեն քննարկել այս հարցը և կշարունակեմ ճնշում գործադրել ազատ տեղաշարժի վերականգնման համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ի պատասխան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հարավային Կովկասի մասին լսումներին կոնգրեսական Ջիմ Կոստայի հնչեցրած հարցին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։ Կոնգրեսականն իր քննադատությունն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ շեշտելով՝ չեմ կարծում, որ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից: Այս համատեքստում նա նաև սխալ է որակել 907-րդ բանաձևի չեղարկումն ու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Երբ երկու կողմերը բանակցում են, Ադրբեջանը շրջափակում է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը, որը մարդասիրական կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև փակում գազատարը դեպի Արցախ՝ 120 հազար մարդ թողնելով ձմռան կեսին առանց ջեռուցման: Չեմ կարծում, որ դա բարեխիղճ մոտեցման դրսևորում է»,- ասել է Կոստան:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ պետքարտուղարությունն այս առիթով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, քանի որ դրա արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական ծանր հետևանքների ու խափանել խաղաղ գործընթացը: Դոնֆրիդի կարծիքով` բանակցային գործընթացի առանցքային մարտահրավերներից է կողմերի միջև վստահության բացակայությունը:

«Վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը հասկանան միմյանց և փոխադարձ հասկանան մտահոգությունները: Եթե ավելի կոնկրետ, ապա արտգործնախարարներն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Հույս կար, որ նրանք կհասնեին ընդհանուր հայտարարի մինչև այս տարվա վերջ, սակայն պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել դրան այդ ժամկետում»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այսօր առկա է եզակի հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու համար, ուստի Վաշինգտոնը ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում երկկողմ, եռակողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ սերտորեն համագործակցելով Եվրամիության և այլ գործընկերների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հանդիսանան այս քննարկումների առանցքային բաղադրիչներ:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս հնարավորության պատուհանը կարող է փակվել, ուստի հրատապության զգացում ունենք այս հարցում: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը մասամբ կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, որը փոխում է տարածաշրջանի դինամիկան»,- նկատել է Դոնֆրիդը:

Լսումները նախագահող կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը հետաքրքվել է, թե ինչպես է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ազդում տարածաշրջանի վրա և ինչպիսի ազդեցություն ունի Մոսկվան տարածաշրջանում՝ շեշտելով, որ ռուսական զորքերն այսօր տեղակայված են Հարավային Կովկասի բոլոր երկրներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կարծիքով՝ ամերիկյան կողմը գիտակցում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի դերակատարում ու ազդեցություն, բայց Վաշինգտոնը ցանկանում է օգնել տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել՝ խաղաղությանը հասնելու գործում: Ըստ նրա՝ այսօր Մոսկվան չի հանդիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հիմնական միջնորդ, քանի որ գործընթացում ևս ներգրավված են այլ դերակատարներ և ձևաչափեր:

«Չնայած Ռուսաստանը շարունակում է գործոն հանդիսանալ Հարավային Կովկասում, նրա ներխուժումն Ուկրաինա իրական հարցեր է առաջացրել Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ: Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի աջակցում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- եզրակացնում է Դոնֆրիդը:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը՝ հույս հայտնելով, որ այստեղ կարձանագրվի նոր առաջընթաց: Ըստ դիվանագետի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ու տարածաշրջանում տնտեսական զարգացման վրա:

Լսումներին մի շարք այլ կոնգրեսականներ ևս հնչեցրել են Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի մասին հարցեր: Կոնգրեսական Բրայան Ֆիթսփատրիկը իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանում հայ ռազմագերիների մահապատիժները և բազմաթիվ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքը մտահոգություն և քննադատություն են առաջացրել միջազգային ասպարեզում», իսկ կոնգրեսական Սուզան Ուայլդն, իր հերթին, պարզաբանումներ է խնդրել Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասիարկան ծրագրերի չափերի և դրանց վերահսկողության մասին: