Թուրքական դատարանը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին՝ ընտրություններում Էրդողանի հավանական մրցակցին դատապարտել է 2 տարի 7 ամիս ազատազրկման

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքական դատարանն այսօր Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ իբրև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչն ավելի վաղ կոչ էր արել Ստամբուլի բնակիչներին հավաքվել ժամը 16։00-ին, երբ դատարանը հրապարակելու էր վճիռը։

«Ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը, ես սպասում եմ 16 մլն-անոց Ստամբուլի բոլոր բնակիչներին Սարաչխանում»,-թվիթերյան իր էջում գրել էր նա։

Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ։ Նշվում է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներից Ստամբուլ են մեկնում ընդդիմության ներկայացուցիչներ։ Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդհատել է իր այցը Գերմանիա և վերադառնում է Ստամբուլ։

Եթե Իմամօղլուի դատավճիռը հաստատվի բարձրագույն մարմնի կողմից, Իմամօղլուն կարող է զրկվել իր պաշտոնից՝ քաղաքական գործունեություն ծավալելու հնգամյա արգելքի պատճառով։

Հավելենք, որ 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից է համարվում։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։ Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։

Իմամօղլուի դեմ, որը ներկայացնում է CHP-ն, գործ էր հարուցվել  2019 թվականի քաղաքային ընտրություններից հետո։ Նա հաղթել է և՛ առաջին ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել մարտի 31-ին, սակայն ԿԸՀ-ն չեղարկել էր, և՛ երկրորդում՝ հունիսի 23-ին, ընդ որում, երկրորդը՝ զգալի առավելությամբ։ Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն մարտի 31-ի ընտրությունները չեղարկողներին «հիմար» էր անվանել։

Էմմա Չոբանյան