Այս սադրանքը Ալիևի դեմ պիտի շուռ տանք․ Ադրբեջանը ՌԴ-ի համաձայնությամբ ՀՀ-ից պահանջում է միջանցք․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Ի՞նչ է նշանակում ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որով նախ՝ նրանք ահազանգում են Արցախում հումանիտար աղետի վտանգի մասին, և հաջորդիվ տեղեկացնում, որ առաջիկայում խորհրդակցություններ կսկսեն միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման նպատակով։

Քաղաքագետ Միքայել Զոլյանը, մեկնաբանելով ԱԳՆ-ի այս պնդումը, կարծիք է հայտնում, որ միջազգային կառույցների ներգրավման անհրաժեշտություն կա․ «Ակնհայտ է, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ցանկանում կամ չի կարողանում իրականացնել իր գործառույթները։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պիտի լիներ ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել միջանցքով երկկողմանի երթևեկության ազատ տեղաշարժը։ Հիմա մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, և խաղաղապահները չեն ապահովում դա։ Այստեղ պարզ է, որ ուրիշ լուծումներ են պետք, քանի որ Թուրքիայից և Ադրբեջանից կախում ունեցող ՌԴ-ն պատասխան չի տալու Ադրբեջանի սադրանքներին»։

Քաղաքագետը, որ ադրբեջանական սադրանքն առնվազն ՌԴ-ի լուռ համաձայնությամբ իրականացվող է բնորոշում, նշում է, որ հայկական կողմի քաղաքականությունը պետք է լինի Ալիևի սադրանքներն իր իսկ դեմ շուռ տալը, քանի որ փաստված է՝ Ադրբեջանն անվտանգություն չի կարող ապահովել, հակառակը՝ ԼՂ-ում ստեղծել է հումանիտար լուրջ ճգնաժամ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան