ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանապետին

Լուրեր

10.03.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Քոչարյանի համար է ձայներ հավաքում, ինքը վարչապետի թեկնածու չի կարող դառնալ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 19:49
Կրեմլը՝ Իրանին ռուսական հետախուզական տեղեկատվություն փոխանցելու լուրերի մասին
10.03.2026 | 19:41
Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
10.03.2026 | 19:30
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 19:22
Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ. ՀՀ դեսպանություն
10.03.2026 | 19:18
ՔԿ. 10 հազար դրամով մարդկանց են ներգրավել Սամվել Կարապետյանի հանրահավաքին․ մեկ անձի գործն ուղարկվել է դատախազին
10.03.2026 | 19:06
ԱՄԷ-ն հաղորդել է արդյունաբերական համալիրի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
10.03.2026 | 18:55
Թաիլանդում մնացած Վրաստանի և ՀՀ քաղաքացիների համար մարտի 11-ին չարտերային չվերթ կիրականացվի
10.03.2026 | 18:47
Հայաստանում մի քանի հարյուր երեխայի համար կրթությունը նորաձև չէ․ ինչու ՀՀ կառավարությունը չի կատարում «ոչ մի երեխայի պարտադիր կրթության համակարգից դուրս չթողնելու» իր խոստումը
10.03.2026 | 18:42
Փաշինյանն ու ՎԶԵԲ նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր
10.03.2026 | 18:36
Լիբանանում մեկ օրում 100,000 մարդ է տեղահանվել. ՄԱԿ
10.03.2026 | 18:24
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ որոշակի պայմաններով
10.03.2026 | 18:21
ՀՀ-ն փոքր մոդուլային ռեակտորներն է ընտրել // Իրանին այսօր ամենաուժեղ հարվածը կհասցվի՝ ըստ Պենտագոնի․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 18:10
Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ
10.03.2026 | 18:01
ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի
հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ, որոնցով ՀՀ ՀՔԾ-ում իրականացվում է նախաքննություն:

Վերոնշյալից բացի, սակայն, շարունակվող ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունների աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների և բացթողումների, ինչպես նաև նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ:

Պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նում առկա են ինչպես իրավա­կան, այնպես էլ ծրագրա­յին բնույթի բացթողումներ և թերություն­ներ, որոնց հետևանքով կատարո­ղական վարույթներով բավականին խոշոր գումարներ հնարավոր չի եղել բռնագանձել պետբյուջե:

Մասնավորապես ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նը սահմանող ՀՀ արդարադա­տության նախարարի հրամանով ՊԵԿ-ից ֆիզիկական անձանց          եկա­մուտների վերա­բերյալ տեղեկատվություն ստանալու պահանջ նախա­տես­ված չի եղել, ինչի պատճառով նշված ժամանակաընթացքում տասնյակ հազարավոր պարտապաններ աշխատել են, ունեցել եկամուտ, սակայն հարկադիր կատարողները նրանց նկատ­­մամբ բռնագանձման ենթակա գումարով վարույթ­ներն ավար­տել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտ չունենալու, ինչպես նաև պարտապանի կամ նրա գույքի
գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով:

Բացի այդ, պարզվել է, որ ծառայության մշակած էլեկտրո­նային եղանակով  հարցման համապատասխան ձևում խիստ թերի են սահմանված իրավաբանական անձանց հաշ­վար­կային հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու, իսկ էլեկտրո­նային եղանակով ստացված պատասխաններում հիմնական և դրամական միջոց­ների, հումք-նյութերի և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ
ներկա­յացնելու կարգերը: Դրա հետևանքով հնարավոր չի եղել տվյալներ ստանալ պարտա­պան կազմա­կերպու­թյունների հաշվապա­հա­կան հաշ­վեկշիռներում առկա դրամական ակտիվների վերաբերյալ և գումարների բռնա­գանձման ուղղությամբ իրակա­նաց­նել արդյունավետ կատարողական գործողություններ:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության աշխատակից­ները ԴԱՀԿ ծառայություն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություն­ներում չեն ներառել կամ թերի են լրացրել կատարողական վարույթներ հարուցելու համար անհրաժեշտ, համապատասխան իրավական ակտերով նախատեսված պարտադիր տվյալները, կամ վարչական ակտերը կատարման են ներկայացվել ժամկետների խախտմամբ, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը մերժել է կատարողական վարույթների հարուցումը, և պետբյուջե չեն բռնագանձվել բավականին խոշոր չափերի գումարներ:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ խնդիրները պետական շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից հրատապ լուծման անհրաժեշտություն են առաջացնում՝ ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանապետին: