Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել աշխատել արևմտյան շուկաներ թուրքմենական գազի մատակարարման ուղղությամբ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան հատուկ կարևորություն է տալիս թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի միջոցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովում ունեցած ելույթում, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Թուրքմենստանի արագ ու ամբողջական անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը նոր խթան կլինի կառույցի համար։

«Համոզված եմ, որ Անկարայի, Բաքվի և Աշխաբադի եղբայրական կապերը կամրապնդվեն մեր երկրների ռազմավարական հնարավորությունների հիման վրա։ Մեր նպատակն է՝ առավելագույնս օգտագործել գլոբալ ու տարածաշրջանային գործընթացները ի շահ բնակչության՝ թիրախում ունենալով տարածաշրջանային կայունությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ պետությունների փոխգործակցությունը հատկապես կարևոր է ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի ֆոնին։ Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցնցել է պարենային և էներգետիկ անվտանգությունն աշխարհում, և Ուկրաինայում տեղի ունեցողի հետևանքներն այս կամ այն ​​կերպ զգում են բոլոր երկրները, այդ թվում՝ գնաճի տեսքով։ Նա նաև խոսել է Թուրքիայի ջանքերի մասին այդ հարցում։

Էրդողանը նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ ասելով, որ անհրաժեշտ է սկսել աշխատել արևմտյան շուկաներ թուրքմենական գազի մատակարարման ուղղությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել նաև Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ Կասպից ծովում գտնվող «Դոստլուգ» նավթագազային հանքավայրի շահագործման հարցում։ Բացի այդ, Անկարան պատրաստ է Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ քննարկել Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրման հարցը։

Էմմա Չոբանյան