Բայրամովը խոսել է Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Այս առումով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումներն արդյունավետ էին, Ադրբեջանը շարունակում է աջակցել այս ձևաչափին և պատրաստ է համատեղ գործունեության այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցություններ են սկսվել։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Բաքուն նոր առաջարկներ է ներկայացրել, և առաջիկա շաբաթներին սպասվում է բանակցությունների հաջորդ փուլը։

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանի առաջարկներին Բաքվի պատասխանից ոչինչ չի հայտնել։

Բայրամովը նաև նշել է, որ չնայած «երկկողմ բանակցություններին դինամիկային՝ առաջընթացը սահմանափակ է», քանի որ, իբր, Հայաստանը շարունակել է դրանց իմիտացիայով զբաղվել։

Էմմա Չոբանյան