Արժեքային ճգնաժամը, կայսրության «ապուշ վայրագությունը» և կորցրած ամոթը. ապաքաղաքական զրույց Միքայել Հայրապետյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր Միքայել Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ ազգակերտման գործընթացը շարունակական է, և հայերի դեպքում այն սկսվել է Մաշտոցից և Խորենացուց: Հաղորդման հյուրը համաձայն չէ, որ 21-րդ դարում մենք այս առումով հետ ենք ընկել ուկրաինացիներից: Նրա համոզմամբ՝ Հայաստանը 44-օրյա պատերազմում կռվում էր գրեթե ամբողջ աշխարհի հետ, իսկ Ուկրաինան քաղաքակիրթ աշխարհի առաջապահի դիրքերում է:

Միքայել Հայրապետյանը վստահ է, որ թե՛ հայ, թե՛ այլ ժողովուրդներն առաջնորդվում են այն մոդելներով, որոնք իրենց տալիս է իշխանությունը, վերնախավը: Արժեքային ճգնաժամի մեջ ժողովրդին մեղադրելը սխալ է: Ազգը կերտում են հերոսները՝ այդ բառի լայն իմաստով, և պետական ինստիտուտները: Եթե մարդիկ կորցրել են ամոթի, կարմրելու ցանկությունը, ապա դա այդ երկու ուղղություններով թերացումների հետևանք է: Արժեքային ճգնաժամը պայմանավորված է հենց նման գործոններով:

Արձագանքելով նշանավոր պատմաբան Լեոյի այն մտքին, որ 1896 թվականին Կովկասի նահանգապետ նշանակված իշխան Գոլիցինի «ապուշ վայրագությունները» պատճառ դարձան հայերի շրջանում ազգային նոր վերելքի՝ հաղորդման հյուրը դարձյալ համաձայն չէ նման հարցադրման հետ: Ըստ նրա՝ 19-րդ դարի վերջին ազգային զարթոնք չի եղել, իսկ իշխանի գործողությունները որպես «ապուշություն» որակելը նույնպես սխալ է՝ դա կայսրության սովորական գործելակերպն էր, և կայսերական տեսանկյունից՝ միանգամայն արդարացված:

Մանրամասները տեղանյութում։

Արամ Աբրահամյան