Մակրոնն Էրդողանի հրավերով չի այցելի Թուրքիա, քանի դեռ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը պահպանվում է

Լուրեր

30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, չի այցելի Թուրքիա՝ չնայած այս տարվա սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բաց հրավերին, ինչը ցույց է տալիս, որ երկրների միջև տարաձայնությունները դեռևս չափազանց մեծ են՝ հաղթահարելու համար, գրում է Middle East Eye-ը։

Թուրքիան և Ֆրանսիան վերջին մի քանի տարիների ընթացքում վատ հարաբերություններ են ունեցել՝ վիճաբանելով Արևելյան Միջերկրական ծովի և Սիրիայի հարցերի շուրջ: Երկու երկրների առաջնորդները նույնիսկ անձնական վիրավորանքներ են փոխանակել։ Սակայն այդ շրջանն ավարտվեց նախորդ տարի, երբ նրանք նամակներով փոխանակվեցին։

Հոկտեմբերին Էրդողանն ասել էր, որ հանդիպել է Մակրոնին Ֆրանսիայի գլխավորած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և այցով հրավիրել։ Սակայն ֆրանսիական աղբյուրները, որոնք քննարկումներին ծանոթ են, մի խումբ լրագրողների ասել են, որ Մակրոնի այցն Անկարա քիչ հավանական է։ Աղբյուրները նշում են, որ երկու երկրները դեռ բանակցություններ են վարում տարբեր տարաձայնությունների վերաբերյալ եզրակացության գալու համար, և այցն ապարդյուն կլիներ առանց դրանց լուծման։

Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են հաջորդ հունիսին, ևս մեկ գործոն են։ Աղբյուրները նշում են, որ նրանք չէին ցանկանա նախագահական պաշտոնական այց ունենալ ընտրություններին շատ մոտ շրջանում, ինչը կարող է վտանգ լինել Թուրքիայի ներքին քաղաքականության վրա ազդեցության առումով։

Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում Թուրքիան և Ֆրանսիան անհամաձայնություններ ունեն ծովային սահմանների և Անկարայի, Հունաստանի ու Կիպրոսի միջև լարվածության շուրջ: Աղբյուրները պնդում են, որ Թուրքիան սպառնում է Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանությանը՝ բորբոքելով լարվածությունը։

Աղբյուրները, որոնք պնդում են, որ Կիպրոսում երկու պետությունների լուծումը հակասում է ՄԱԿ-ին, նշել են, որ Էրդողանի կոչը՝ Միջերկրական ծովի արևելյան հարցերով համաժողով անցկացնելու վերաբերյալ, դեռևս սեղանի վրա է: Նրանք նաև նշել են, որ կոնֆերանսի և երկխոսության՝ Թուրքիայի առաջարկը համահունչ է Ֆրանսիայի նպատակներին, քանի դեռ լարվածությունը սեղանին չի դրվել։

Այս ամսվա սկզբին Մակրոնը նաև առաջարկել էր տարածաշրջանային գագաթնաժողով անցկացնել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների դեմ Թուրքիայի և Իրանի ռազմական գործողությունների վերաբերյալ, որը հնարավոր է անցկացվի մինչև տարեվերջ: Աղբյուրները նշում են, որ հանդիպումը դեռ ծրագրվում է և, հավանաբար, չի գումարվի մինչև տարեվերջ:

Ֆրանսիան նաև նշում է, որ տնտեսական և առևտրային գործընկերությունները Թուրքիայի հետ հարաբերությունների երկու ամենակարևոր սյուներից են:

Էմմա Չոբանյան