Փորձաքննությամբ հաստատվել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է. ԱՀ դատախազություն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էր ներկայացվել նաև ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:

Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:

Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝
«1. Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:

2. Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3. Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս:»: