Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորին թույլ չեն տվել խորհրդարանում քրդերեն ելույթ ունենալ

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) խորհրդարանի փոխնախագահ Հայդար Աքարը դեկտեմբերի 6-ին թույլ չի տվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչըերին նիստում քրդերեն ելույթ ունենալ, գրում է Duvar-ը։

2023 թվականի բյուջեի հարցով քննարկումների ժամանակ Թաշչըերը ցանկացել է ամբողջ ելույթը քրդերեն ներկայացնել։ Որոշ ժամանակ դա թույլ տալուց հետո՝ խորհրդարանի փոխնախագահ Հայդար Աքարը խնդրել է Թաշչըերին ելույթը թուրքերեն շարունակել։ Երբ Թաշչըերը ցանկացել է շարունակել խոսել քրդերեն, Աքարն անջատել է խոսափողը և թույլ չի տվել պատգամավորին խոսել՝ «կանոնակարգի համաձայն»։

«Ես ևս մայրենի լեզու ունեմ (թուրքերենից տարբեր): Այստեղ ոչ մի պատգամավոր չի կարող ինձ հասկանալ, երբ ես խոսում եմ իմ մայրենի լեզվով։ Ես շարունակում եմ խոսել թուրքերեն, որը երկրի պաշտոնական լեզուն է, որպեսզի բոլորս հասկանանք: Նա կարող է մի քանի նախադասություն (քրդերեն) ասել, բայց չի կարող ամբողջ ելույթն ասել քրդերեն»,- ասել է Աքարը։

Առարկելով որոշման դեմ՝ HDP խմբի փոխնախագահ Մերալ Դանիշ Բեշթաշն ասել է․ «Այստեղ հարյուրավոր քրդախոս պատգամավորներ կան։ Վեհաժողովի չորս հինգերորդը կարող է չհասկանալ, բայց ես պնդում եմ, որ մեկ հինգերորդը հասկանում է: Սա Թուրքիայում բնակվող ավելի քան 30 միլիոն քրդերի լեզուն է։ Քրդերը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ չե՞ն, հարկեր չե՞ն վճարում»։

Նա հավելել է, որ կանոնակարգը չի նշում, որ քրդերեն խոսել չի կարելի։

«Ես դեմ չեմ քրդերենին։ Նա կարող է ինչ-որ բան ասել իր մայրենի լեզվով։ Եթե նա թարգմանի դրանք, մենք կարող ենք հասկանալ դիտողությունները։ Ասում եք, որ 30 միլիոն քուրդ դա հասկանում է, իսկ մնացած 50 միլիոնը չի հասկանում: Նպատակն է, որ 86 միլիոն մարդ հասկանա»,- ի պատասխան՝ ասել է Աքարը։

Էմմա Չոբանյան