Զախարովան հայտարարել է, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան «իրենք են թաղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»

Լուրեր

25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
Բոլորը

ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենք են դադարեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել ղարաբաղյան կարգավորման հարցով։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն գնահատական ​​տվել է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Քանի որ դրա համանախագահները՝ Վաշինգտոնը և Փարիզը, հորինված պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին համագործակցել Մոսկվայի հետ, նրանք այն թաղեցին որպես միջազգային հարթակ»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև համագործակցության խափանման համատեքստում բացառություն չէին նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումները։

Տաթև Ֆռանգյան