Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցի՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստի աշխատանքներին։

«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի: Բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը: Նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում։