Գիտաշխատողները ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակն ու հոգնածության աստիճանը որոշող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշող թվով 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսորներով գործող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք։ Վերլուծելով սարքի 4 դիրքի և 4 տատանումների տվիչներից ստացված ազդանշանների հաճախային ու ժամանակային վարքը՝ հնարավոր է գնահատել մարդու նյարդահոգեբանական և հենամկանային համակարգերի վիճակը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Մեծ զգայունությամբ օժտված և աննախադեպ լայն հաճախային տիրույթով գործող նոր «Ստաբիլոգրաֆը» կարող է ունենալ շրջադարձային նշանակություն ախտորոշման մի շարք բնագավառներում։ Կիրառման ոլորտներն են՝ բժշկություն՝ նյարդաբանական զննում, հետինսուլտային ռեաբիլիտացիա, վեստիբուլյար ապարատի խախտումների բուժում, սպորտ/ֆիթնես՝ հոգնածության աստիճանի և մկանային ծանրաբեռնվածության մոնիթորինգ, օդաչուների/մեքենավարների նախուղերթային զննում և այլն: «Սարքի մրցակցային առավելություններից են բարձր զգայունությունը, շրջապատի ռադիոհաճախային աղմուկների «արհամարումը», արդյունքների քանակական ներկայացումն ու հեռահար դիագնոստիկայի հնարավորությունը», – նշեց սարքը մշակող, ստեղծող և հետազոտող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Սենսորային Տեխնոլոգիաների» ժամանակավոր կոլեկտիվի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանը:

«Ստաբիլոգրաֆ» սարքը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման և «Փի Էս Այ» («PSI» LLC, www.psi.am) ընկերության ֆինանսական ու բազմակողմանի տեխնիկական աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ «Global Innovations, Inc.» (GII) ընկերության հետ միջազգային համագործակցության արդյունքում։ Հայկական «Փի Էս Այ» ընկերությունն ԱՄՆ «Global Innovations, Inc.» ընկերության հետ սերտ համագործակցությամբ սկսել է ստեղծված բժշկական ախտորոշող, սկզբունքորեն նոր «Ստաբիլոգրաֆ» սարքի միջազգային առևտրայնացման գործընթացը։

«Ստաբիլոգրաֆ» բժշկական ախտորոշող սարքի բազմակողմանի փորձարկման արդյունքները կտպագրվեն ԱՄՆ «Review of Scientific Instruments» (AIP) ամսագրում 2023թ.։