Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայման ռուս-ադրբեջանական ի՞նչ պայմանավորվածություն է եղել՝ ըստ խաղաղապահների հրամանատար Վոլկովի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Լաչինի միջանցքում «ինչ-որ փոքր մաքսակետի» տեղադրման հետ կապված Բաքվի հետ համաձայնության մասին։

«Մենք հիմա ադրբեջանական կողմի հետ համաձայնության ենք հասել՝ մինի-մաքսակետ ստեղծել, հատուկ սարքավորումներ տեղադրել մեր առաջին անցակետում։ Մենք տեխնիկական ստուգման միջոցներ մինչև հիմա չենք ունեցել։ Զինվորները բացում են, ինչ-որ պարկերի, բեռի տակ կարող է տեղափոխվել ցանկացած բան։ Մենք դա կդնենք, կստուգենք, կարծում եմ՝ աշխատանքի արդյունավետությունը կերևա, երաշխիք կլինի, որ որևէ արգելված բեռ չի տեղափոխվի»,- ասել Վոլկովը։

Նա չի նշել՝ արդյո՞ք նման համաձայնություն կա Արցախի իշխանությունների հետ։

Ի դեպ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է անխոչընդոտ լինի, իսկ այդ ծրագրի իրագործումը հայտարարության հերթական խախտումը կլինի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Նրանց հետ են եղել նաև Ադրբեջանի պետական ու քարոզչական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ ադրբեջանցի լրագրողները զրուցել են Վոլկովի հետ։

Էմմա Չոբանյան