«Գերմանիան  մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է». Արթուր Գրիգորյան

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր  Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի  տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ  էներգետիկայի  բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:

Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով:

Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի  բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:

Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող  Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և  մտքեր  փոխանակել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության  համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ: