Բայրամովը ԵԱՀԿ նիստում բողոքել է կառույցի՝ Հայաստան ուղարկված առաքելությունից

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստում ելույթ ունենալիս բողոքել է կառույցի՝ Հայաստան ուղարկած փաստահավաք առաքելությունից ՝ այն անվանելով «մանդատի կոպիտ խախտում»։

«Կոնսենսուսով որոշումներ կայացնելու սկզբունքը հստակորեն արտացոլված է ԵԱՀԿ բոլոր հիմնական որոշումներում։ Այս առումով, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելը հանդիսանում է անդամ-պետությունների հավաքական կամքով մանդատների բացահայտ խախտում։ Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների ուղղել իրենց լիազորությունների «կոպիտ խախտումը»»,-ասել է Բայրամովը։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել ԵԱՀԿ Հայաստան այցի առթիվ։ Բացի այդ՝ առաքելության այցից իր դժգոհությունն էր հայտնել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, թեև այցը որևէ կապ չուներ թուրքական կողմի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների խումբ էր ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀՀ բնակավայրերում ադրբեջանական ագրեսիայից հետո։ ԵԱՀԿ առաքելության այցը իրականացվել էր կառույցի մանդատին ու բոլոր նորմերին համապատասխան։

 

Էմմա Չոբանյան