«Լույսս մարեց, բայց երկու հրեշտակ ունենք». ծնվել է սեպտեմբերի 13-ին կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոման Գրիգորյանի դուստրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Բոլորը

3 կիլոգրամ 100 գրամ քաշ, 50 սանտիմետր հասակ․ ծնվել է սեպտեմբերյան երկօրյա մարտերում զոհված Ռոման Գրիգորյանի դուստրը։ Նորածինը տատի անունն է կրում․ հայրն էր այդպես ուզում։ Երկրորդ երեխայի ծննդին հայրը երկար էր սպասել, բայց պահը չվայելեց։ Ռոմանի մայրն ասում է՝ միակ մխիթարանքը երկու թոռներն են։ «Լույսս մարեց, բայց երկու հրեշտակ ունենք․ մխիթարվում ենք ու ապրում»: Տիկին Աստղիկը հիշում է նորածին Ռոմանին․նորածին թոռնիկն ամենաշատը հենց հորն է նման։ Ռոմանի և Հռիփսիմեի առաջնեկը տղա է։ Արդեն 2 տարին բոլորած Ռազմիկն էլ ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Հայրը նրա ծնունդից հետո մարտի դաշտ էր մեկնել։ Այս անգամ ընտանիքը փորձել էր նրան հետ պահել ճակատ մեկնելու որոշումից, բայց նույնիսկ կնոջ կարգավիճակը չէր ստիպել հետ կանգնել իր մտադրությունից։ 

«Այդ գիշեր նստած էինք դեռ, լուրն իմացավ՝ ջղայնացած վեր թռավ տեղից, ճիշտն ասած, խնդրեցինք, որ չգնա։ Առաջին պատերազմի ժամանակ ասել եմ՝ գնա՛, բայց այս անգամ չէի ուզում։ Ասաց՝ մա՛մ, պիտի գնամ, եթե ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պիտի գնա։ Հապճեպ հավաքվեց, ասաց՝ մա՛մ ջան, երկու օրից հետ եմ գալու, ես որ գնամ՝ պատերազմը կավարտվի»,- պատմում է տիկին Աստղիկը։

Մարտերն ավարտվեցին, բայց Ռոմանը չկարողացավ պահել խոստումը՝ չվերադարձավ տուն։ Նրա զոհվելու հանգամանքներից շատ բան հայտնի չէ․ միայն գիտեն, որ 8 հոգուց բաղկացած ջոկատը, որում եղել է նաև կին զինծառայող, սեպտեբերի 13-ին Ջերմուկում հայտնվել է ԱԹՍ-ի թիրախում։ 

Հեռախոսային վերջին խոսակցության ժամանակ կնոջ առողջական վիճակով էր հետաքրքրվել․ չէր ասել, թե որտեղ է։ Կինը՝ Հռիփսիմեն, մեզ հետ երկար խոսել չկարողացավ, միայն հիշեց ամուսնու հետ վերջին զրույցը։ «Իմացավ, որ ամեն  ինչ լավ է ու վերջ, էլ չենք խոսել»։

«Էրեբունի ԲԿ»-ի միջանցնքում նորածին Աստղիկին ու մորը հարազատներն էին սպասում, անհամբեր էր երկու ամյա Ռազմիկը․ քրոջն առաջին անգամ էր տեսնում։ 37-ամյա Ռոմանի միակ երազանքն այն էր, որ էլ պատերազմներ չլինեն, փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ։ Միայն տարիներ անց Աստղիկը կիմանա, որ ապրում է նաև հոր վաստակած խաղաղության գնով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան