Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Լուրեր

25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ տալու արձանագրությունը վավերացնելու հարցը
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
25.11.2024 | 13:17
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերջ դնելու տարածաշրջանում լարվածությանը․ Էրդողանը՝ Պուտինին
25.11.2024 | 13:08
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

-Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցին, հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի գագաթնաժողովներին հաջորդած հայտարարություններում նշվել է, որ սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սակայն դրանցում, իբրև թե, խոսք չկա այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է դա տեղի ունենա։ Մինչդեռ միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է, թե, իբրև, ադրբեջանական գյուղեր կան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը.

-Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե՝ ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։

Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ:

Արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է։ Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը։

-Ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը, ինչի՞ հիման վրա պետք է առաջ շարժվել, ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում դուք:

-Հայաստանը բազմիցս պաշտոնապես արձագանքել է և առաջարկել այնպես անել, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չլինեն, ինչպես նաև սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ առաջարկել, սակայն այդ լուծումներին ի պատասխան՝ նախ ադրբեջանական կողմը իր զորքերը չվերադարձրեց մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ տեղակայման վայրեր և հետո արհամարհելով Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների ընթացող աշխատանքը, սույն թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծեց նոր ագրեսիա, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից նոր տարածքներ օկուպացվեցին։

Ամփոփելով ասվածը՝ պետք է շեշտեմ, որ հիմնարար հարցն այստեղ հետևյալն է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն, իսկ Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելիս և տարածքներ օկուպացնելիս՝ պնդել հակառակը, որ սահման չկա և այն ենթակա է սահմանազատման։

Հայաստանի կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ուժի մեջ են, և Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։