Հայաստանում ռուսաստանցիների ժամանակավոր գրանցումների թիվը քառապատկվել է

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում կեցության վայրում գրանցվել է 2820 ռուսաստանցի, հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան ՌԲԿ-ի հարցման։ Սա գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար դիմողների թիվը նույնպես ավելացել է՝ մեկուկես ամսում կացության թույլտվության համար դիմել է 708 ռուսաստանցի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմողների թիվը եղել է 2,5 անգամ պակաս՝ 277։ Այս ընթացքում կացության թույլտվություն է ստացել 273 մարդ, նախորդ տարի՝ 257 մարդ։

Ռուսաստանի քաղաքացիները տարվա ընթացքում Հայաստանում գտնվելու իրավունք ունեն ոչ ավելի, քան 180 օր։ Եթե ռուսաստանցին նախատեսում է երկրում մնալ ավելի քան 30 օր, ապա նա պետք է գրանցվի կեցության վայրում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա  հայտարարվեց, ինչից հետո զգալիորեն աճեց ռուսաստանցիների հոսքը։  Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո հսկայական հերթեր էին գոյացել Վրաստանի, Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմաններին։

Տաթև Ֆռանգյան