«Կանազ»-ի հոսպիտալում հակացուցված է գերությունից վերադարձած զինծառայողների բուժումը. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

««Կանազ»-ի հոսպիտալում զինվորների նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է։ Այնտեղ հակացուցված է գերությունից վերադարձած զինծառայողների բուժումը»,- «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

«Ամբողջ պատասխանատվությունը դրված է ժամկետային զինծառայողների վրա, հրամանատարական կազմը որևէ պատասխանատվություն չի կրում։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էին հրամանատարները փախել-չքվել, այնպես էլ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ գերեվարությունից վերադարձած զինծառայողները չպետք է «Կանազի» հոսպիտալում լինեն, այլ պետք է բուժում ստանան ոչ զինվորական բուժհաստատությունում, որտեղ կարժանանան լավ վերաբերմունքի։

«Թող պաշտպանության նախարարն այցելեր այդ զինծառայողներին, «չիները» չէին ընկնի, թող տեսներ՝ ինչ վիճակում են ու մի խոսք ասեր կամ լսեր նրանց, թե ինչ պայմաններում են։ Մեր զինվորների գերության մեջ հայտնվելու ամբողջ մեղքը պաշտպանության նախարարության ուսերին է։

«Կանազում» բժիշկների կողմից շատ վատ վերաբերմունք է դրսևորվում գերությունից վերադարձած տղաների նկատմամբ։ Եթե ռազմական ոստիկանությունում ասել էին՝ մի նռնակ չունեի՞ք ձեզ պայթեցնեիք, հոսպիտալում էլ ասել են՝ դուք ձեզ ավելի լավ է գնդակահարեիք։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։

Եվ դա այն դեպքում, երբ որ մահվան եզրից փրկված զինծառայողներ են այնտեղ, և որևէ բուժում չեն ստանում։
Մի օրինակ նշեմ, այդ տղաներից մեկի մասին, որը շատ ծանր վիճակում է, պատմում են, որ նա հերոս է, ամբողջ դիրքի ոգին է եղել ու կռվել է քաջաբար, ու հիմա նրա արածի համար ոչ մի դրական վերաբերմունք չկա, այլ հակառակը՝ բռի և անմարդկային վերաբերմունքի է արժանանում,- նշեց Ալեքսանյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ գերությունից վերադարձած զինվորներին պետք է տանել այնպիսի բուժհաստատություն, որտեղ նրանք իսկապես կարող են վերականգնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։