Չնայած ԵՄ պատժամիջոցներին՝ ՌԴ-ն թուրքական «Աքքույու» ԱԷԿ-ի ֆինանսավորման խնդիրներ չունի․ «Ռոսատոմ»

Լուրեր

08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները խնդիրներ չեն ստեղծի Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի ֆինանսավորման համար։ Այս մասին  «Ատոմէքսպո 2022» 12-րդ միջազգային միջուկային էներգիայի ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի ղեկավարի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, գրում է Անադոլու գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ  մոտ 5 գիգավատ հզորությամբ ատոմակայանը միակ տեղանքն է աշխարհում, որտեղ միաժամանակ կառուցվում են 4 ռեակտորներ։

«Սա իսկապես յուրահատուկ իրավիճակ է, և մենք հպարտ ենք դրանով: Շինհրապարակում աշխատանքները շատ դրական են ընթանում»,- ասել է Կոմարովը։ Նա հայտնել է, որ մի քանի օր առաջ շինհրապարակ է այցելել Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը։

«2023 թվականին պետք է ավարտվեն առաջին էներգաբլոկի կառուցման հիմնական աշխատանքները և միջուկային վառելիքը բեռնվի։ Մենք շատ մոտ ենք նրան, որ Թուրքիան միջուկային տեխնոլոգիաներով երկիր դառնա»,- ասել է Կիրիլ Կոմարովը։

 

Նա նշել է, որ անկախ աշխարհում ուրանի արժեքից և էներգիայի այլ աղբյուրների գնից, ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան Թուրքիային կարժենա 12 ցենտ։

 

«Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է․ այն կառուցվում է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից։ Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել էր 2010 թվականի մայիսին։ Առաջին էներգաբլոկի  շահագործումը նախատեսված է 2023թ-ին։

Էմմա Չոբանյան