ԱՆ-ն առաջարկում է դատախազներին ամեն ամիս 100 տոկոս հավելավճար տալ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացնել՝ առաջարկելով դատախազների աշխատավարձերը կրկնապատկել: Ինչպես նշվում է այսօր «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում տեղադրված նախագծում՝ առաջարկվում է սահմանել դատախազին, «որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով հավելում տրամադրելու հնարավորություն»:

Գերատեսչությունն այս պահին նման խոշոր ֆինանսական հատկացումը հիմնավորում է այն հանգամանքով, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցման, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի և պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացման.

«Ակնառու քանակական աճ է արձանագրվել դատախազական գործառույթների անխտիր բոլոր ուղղություններով, որպիսի պայմաններում դատախազների օրական աշխատաժամանակը շատ հաճախ հասնում է 12-13 ժամի: Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա ճնշումները ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից, այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային՝ հաշվի առնելով, որ նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300․000 ՀՀ դրամը»,- նշվում է նախագծում:

Գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով վերոնշյալ դրույթները, մշակել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ դատախազությունում պաշտոն զբաղեցնող ընդհանուր 412 անձի ամսական դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում, նախնական հաշվարկով, տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 3.377.500.000 ՀՀ դրամ։

Այս համատեքստում հատկանշական է, որ ընդամենը երեկ Կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ պետական պարտքը մինչև տարվա վերջ 10 միլիարդից անց կլինի:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև դեկտեմբերի 11-ը: Այս պահին ունի 4 «կողմ» և 3 «դեմ» ձայն:

Ռոզա Վարդանյան