Քանդել են Քիմիայի ինստիտուտի դարպասները՝ շինաշխատանքներ սկսելու համար․ գիտնականներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները երեկ աշխատանքային օրվա ավարտին համացանցում տեսանյութեր տեղադրեցին՝ ցույց տալով, թե ինչպես է ծանր տեխնիկան կոտրում ինստիտուտի դարպասները՝ այդտեղ շինաշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այսօր առավոտյան ինստիտուտի դիմացի հատվածում արդեն մեծ փոս էր փորված, աշխատանքները սկսված են։

Այս խնդիրը տարիների պատմություն ունի։ Դեռ 1990-ականների վերջին ֆինանսական խնդիրների պատճառով ինստիտուտը դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ջրավազանի մաքրման ծախսերը հոգալ։ Քաղաքապետարանը չի մերժել, բայց ջրավազանի տարածքը հանել է ինստիտուտի բալանսից, և այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 2006 թվականին տարածքը փոխանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքին: Համայնքի ավագանու որոշմամբ էլ այն 1 միլիոն 200 հազար դրամով վաճառվել է։ Այս մասին նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է խոսել՝ ասելով, որ 2006-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում համայնքային հողը վաճառվել է 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարի անց գնորդն այն օտարել է 247 միլիոն դրամով: Դրանից հետո Դատախազությունը պարզել էր, որ անշարժ գույքը 2006 թվականին օտարվել է օրենքի խախտմամբ՝ կադաստրային արժեքից շուրջ 40, իսկ շուկայական արժեքից՝ 220 անգամ պակաս արժեքով, սակայն քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ վաղեմության ժամկետն անցած է եղել:

Այնուհետև տարիների ընթացքում տարածքը մի քանի՝ իրար հետ փոխկապակցված սեփականատեր է ունեցել։ Հողի ներկայիս սեփականատերը մոտ 1 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող, նորաստեղծ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն է, որը նախատեսում է նախկին լողավազանի տարածքում բազմաբնակարան համալիր կառուցել։ Տարածքն արդեն սահմանազատված է, բայց շինթույլտվությունը դեռ չկա, սպասում են։ Հիմա այդ աշխատանքներն իրականացնելու համար նրանց ջրանցքն է խանգարում։

Այս տարածքով անցնում է «Աբուհայաթ» պատմական ջրանցքը, որի մի մասը, Կառավարության որոշմամբ, կորցրել է պատմամշակութային արժեքը, և հիմա այդ հատվածը տեղափոխվում է ինստիտուտի տարածք, որպեսզի շենքերի կառուցման աշխատանքներին չխանգարի։

Քաղաքապետարանից հաստատում են՝ այո՛, ընկերությունն ունի ջրանցքի մի հատվածն արդիականացնելու և տեղափոխելու թույլտվություն, բայց ինստիտուտի աշխատակիցները նշում են, որ եթե անգամ այդ թույլտվությունը կա, ոչ ոք չունի թույլտվություն ինստիտուտի տարածքն օգտագործել շինաշխատանքներ իրականացման համար։

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ իրենց ծանուցել են միայն բանավոր կերպով՝ հոկտեմբերի վերջին, և ստանալով բացասական պատասխան ջրանցքի տեղափոխման աշխատանքները սկսելու հետ կապված՝ հեռացել են։

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչն էլ Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հոկտեմբերի վերջին իրենք գրավոր ծանուցել են շինաշխատանքների մեկնարկի մասին։

Աշխատանքների ծանուցման մասին գրավոր փաստաթուղթը մեզ ցույց չտվեցին, չտրամադրեցին նաև շինաշխատանքների թույլտվությունը հաստատող փաստաթուղթը՝ առաջարկելով այն ստանալ Երևանի քաղաքապետարանից՝ գրավոր հարցման միջոցով։ Ընկերության ներկայացուցիչը միայն վստահեցրեց, որ իրենք աշխատանքները սկսել են՝ պահպանելով շինարարական բոլոր նորմերը։

Շինաշխատանքները, հետո նաև բնակելի շենքի կառուցումն այս տարածքում անթույլատրելի է, իսկ մեր ձայնը՝ անլսելի, շարունակում են պնդել ինստիտուտում աշխատող գիտնականները։

Ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների համար պետք է մաքուր միջավայր ապահովել, իսկ շինհրապարակի փոշին այդ միջավայրը միայն կաղտոտի։ Բացի այդ, ինստիտուտում կան մի քանի շատ թանկարժեք ու գերզգայուն սարքեր, որոնք կխափանվեն շինաշխատանքների պատճառով առաջացած վիբրացիաներից։

Ինստիտուտի տարածքում երեկ էլ, այսօր էլ ոստիկաններ կային, բայց նրանք փորձում էին ապահովել շինաշխատանքների ընթացքը։ Ինստիտուտի ներկայացուցիչները քաղաքապետարանի որոշումը վիճարկել են դատարանում, բայց մինչև վճիռ կայացվի, գիտնականները փորձում են իրենց ներկայությամբ խոչընդոտել աշխատանքների ընթացքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան