«Չարենցն ու իր ժամանակաշրջանը». գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

2022 թ. նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ հոբելյանական միջոցառումների համատեքստում կարևորվում է այս գիտաժողովը, և այն պետք է դառնա լուրջ առիթ վերաիմաստավորելու Չարենցի գրական ժառանգությունը:

Արա Խզմալյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի բոլոր անդամները համակարծիք էին մի կետում. Չարենցի հոբելյանը չի կարող նշվել որպես զուտ հոբելյանական հանդիսություն:

«Չարենցը ուղերձ է մեզ համար և հոբելյանական բոլոր միջոցառումները պետք է ունենային հանրային ուղերձ: Չարենցը մեր հոգևոր պատմության այն դեմքերից է, որն ավելին էր, քան պոետը: Նա մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ: Ինչպես ասում են՝ նա ավելին է, քան պոետը, և նրա ստեղծագործական ժառանգությունն ավելին է, քան արվեստը: Չարենցն իր գործերում խտացրել է մեր ազգի տագնապները, մտահոգությունները, փակուղիները, բայց և խոսել է մեր նվիրական զգացումների՝ հայրենասիրական հղացումների մասին: Նրա՝ «Ես իմ անուշ Հայաստանի» չգերազանցված գլուխգործոցն այդ ապացույցներից մեկն է: Հիմա Չարենցին ընթերցելու, վերընթերցելու ամենապատեհ ժամանակներն են»,- շեշտել է Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ Չարենցի ստեղծագործությունները կարդալիս կրկին բախվում ենք մեր հավերժական հարցերին, քան ստանում ենք պատասխաններ ու համոզվում ենք, որ մեր գոյաբանական հարցերը շատ հաճախ շրջապտույտի մեջ են ու պատմական մի փուլ անցնելուց հետո հառնում են մեր առջև:

«Չարենցի երբեմն շատ մռայլ, հոռետեսական գործերում անգամ կա ուժ, կա պետության քաղաքացի, որն ամուր կանգնած է մեր հողի վրա: Եթե մենք ուզում ենք ճանաչել մեր արատները, մեր առանձնահատկությունները, մեր թռիչքներն ու մեր ուժը, պետք է անընդհատ կապի մեջ լինենք Եղիշե Չարենցի հետ»,- եզրափակել է նախարարի տեղակալը:

Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի համոզմամբ՝ բանաստեղծական աշխարհը ստեղծել են տաղանդները, սակայն նրանց միշտ առաջնորդել են հանճարները, որոնցից մեկը Եղիշե Չարենցն է:

«Նրա բանաստեղծական աշխարհում զգում ենք, թե որքան խորն է Չարենցի մտածելակերպը, որքան ազդեցիկ և հիմնավոր են այն գաղափարները, որոնք արտահայտել է իր երկերում: Չարենցը նորարար է թե՛ բովանդակային առումով, թե՛ ոճական և հատկապես բառերի ընտրության հարցում: Անգամ բարբառային որոշ բառեր, որոնք օգտագործում է իր գործերում, տեղին են ու անվիճելի»,- շեշտել է Սուվարյանն ու հիշեցրել, որ Չարենցն իր ստեղծագործություններով հիմնականում անդրադառնում է հայրենիքի, հայրենասիրության, կյանքի և աշխարհի հավիտենականության, սիրո թեմաներին, որոնք հավերժական են:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում հանդես է եկել բազմաժանր միջոցառումներով, որոնք նախատեսված են եղել թիրախային տարբեր լսարանների համար, սակայն տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն առանցքային նշանակություն է տալիս եռօրյա գիտական նստաշրջանին՝ նշելով, որ անդրադառնալու են տուն-թանգարանի հիմնադրման նախապատմությանը, Չարենցի՝ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ստեղծագործություններին:

«Տուն-թանգարանը նոյեմբերը հայտարարել է Չարենցի հիշատակի ամիս, քանի որ մեծ գրողի ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգահեռ նոյեմբերին լրանում է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը, և գիտաժողովը ներդրում կունենա նրա հիշատակը հավերժացնելու, նրա գրական ժառանգությունը վերարժևորելու գործում»,- ասել է տնօրենն ու հավելել՝ հրատարակելու են գրողի երկերի լիակատար ժողովածուն, որի առաջին հատորի կազմման աշխատանքներն արդեն սկսվել են: 125-ամյակի ավարտին առաջին հատորը կլինի գիտական համայնքի սեղանին, իսկ հիշատակի ամիսը կամփոփեն հուշատախտակի բացումով: Չարենցի հուշատախտակը տեղ կգտնի Մաշտոցի 17 հասցեի շենքի առաջնապատին, շենք, որտեղ բանաստեղծն ապրել է կյանքի վերջին երկու տարին:

Նշենք, որ եռօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես կգան թե՛ գիտնականներ, թե՛ Երևանի պետական համալսարանի նորավարտ շրջանավարտներ: Կներկայացվի Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկույցներ, որոնք կարող են նոր լույս սփռել նրա թողած հսկայական գրական ժառանգության վրա:

Գիտաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, երրորդ նիստը՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի ժողովածուում»,- ասված է հաղորդագրությունում։