Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց

Լուրեր

29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
Բոլորը

Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք Վլադիմիր Պուտինից պահանջում են անհապաղ վերադարձնել իրենց որդիներին, որպես գերհզոր երկրի ղեկավար` տեր կանգնել եռակողմ համաձայնագրի կատարմանը։

Ցուցարարների խոսքով՝ եթե ՌԴ նախագահը ցանկանա, կկարողանա արագ հայրենադարձել իրենց որդիներին, որոնք արդեն երկու տարի է` Բաքվի բանտերում են։

Ըստ բողոքավորների՝ իրենց զավակները Խծաբերդում գերեվարվել են «ռուս խաղաղապահների քթի տակ», այն ժամանակ, երբ Խծաբերդը հայերի վերահսկողության ներքո էր, իսկ ռուս խաղաղապահները խաղաղության երաշխավորն էին։

«Չենք խնդրում, այլ պահանջում ենք ՌԴ նախագահից և Հայաստանի իշխանություններից՝ վերադարձնել մեր որդիներին։ Պուտինը գերհզոր պետության ղեկավար է, թող տեր լինի եռակողմ համաձայնագրի կատարմանը։ Եթե ուզի, մեր տղաները շատ արագ կհասնեն մեզ»,- ասաց ծնողներից մեկը։

Գերիների հարազատների խոսքով՝ բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, սակայն ոչ ոք իրենց հստակ պատասխան չի տվել։ Հիմա իրենց վերջին հույսը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է։

Արմիկ Մովսիսյան