Ամանորյա զարդարանք՝ խցանումների գնով․ NO COMMENT

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր առավոտյան 09:00-ից մինչև 12․00-ը փակ էր Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Իսահակյան հատվածի երթևեկությունը, իսկ 12:00-ից մինչև 18:00-ը՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Վաղը կրկին ժամը 09:00-ից մինչև 16:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Երևանի կենտրոնական փողոցներում ամանորյա զարդարանքի աշխատանքներ են իրականացվում շուրջ 1 ամիս։ Փողոցները մի քանի ժամով փակվում են հիմնականում առավոտից մինչև երեկո՝ անհարմարություններ ստեղծելով քաղաքացիների համար։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին վստահեցրին, որ այդ աշխատանքներն արվում են նաև երեկոյան ժամերին։

«Առանձին փողոցներ կան, որտեղ ձևավորման համար ցերեկային լույս է անհրաժեշտ, որպեսզի սխալների ուղղման կարիք չլինի, այդ պատճառով երեկոյան ժամերին չեն կարող աշխատանքներ իրականացվել։ Ժամանակը սուղ է, և քաղաքի կենտրոնը չզարդարելն անհնար է։ Միջազգային մեծ միջոցառում է լինելու, որն իրենից ենթադրում է քաղաքը ներկայացնել հավուր պատշաճի։ Ամեն ինչ անում ենք, որ քաղաքը շատ չտուժի դրանից»,- պարզաբանեցին լրատվության վարչությունից։

Քաղաքապետարանից ասում են, որ առավոտից մինչև երեկո կամ միայն ցերեկն իրականացվող աշխատանքները մեծածավալ չեն և երկարատև խցանումներ չեն առաջացնում։ Այնինչ, Factor TV-ի տեսախցիկն այսօր արձանագրել է, որ այդ աշխատանքները քաղաքի տարբեր հատվածներում տևական խցանումների պատճառ են դարձել։

Հանրապետության հրապարակի՝ գլխավոր տոնածառի մոնտաժման աշխատանքները ևս այս տարի շուտ են սկսվել։ Ամանորյա ձևավորման աշխատանքները սովորականից ավելի վաղ սկսելու պատճառը դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն է։ Դեկտեմբերի 5-ին էլ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները կմիացնեն գլխավոր տոնածառի լույսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան