Ինչո՞ւ պատերազմի թեժ պահին որոշվեց սպայի կոչում տալ Ձեզ. զինծառայողի հայրը դիմեց վկա հրամանատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 12:49
Ապաշրջափակման գործընթացն առկախված է նաև հայկական կողմից աշխատանքներ չկատարելու պատճառով․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:43
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում
13.04.2026 | 12:34
Զատկի հրադադարն ավարտվեց. ռուսական և ուկրաինական կողմերը հայտարարում են խախտումների մասին
13.04.2026 | 12:26
Կոնֆլիկտների ու կիբերբուլինգների դեպքերը նվազել են հեռախոսների օգտագործման սահմանափակմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:18
Սիները հաղթել է Ալկարասին ու դարձել առաջին ռակետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:10
Ջերմաստիճանը 8 աստիճանով կնվազի // Շիրակում վթարից տուժածների վիճակը դեռ ծանր ու ծայրահեղ ծանր է․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 12:05
Թրամփը քննադատել է Հռոմի պապին և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է որպես Հիսուս Քրիստոս
13.04.2026 | 11:58
Բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:55
170 նոր ավտոբուսների մրցույթ հայտարարեք. Ավինյանը հանձարարական տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:49
Մանկապարտեզի 4 աշխատակից ազատվել է. տեսախցիկներով դիտարկումներ են իրականացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:40
6 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
13.04.2026 | 11:33
Լուկաս Սելարայանը՝ հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:26
Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ. Սուլթանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:18
ԱՄՆ-ը սկսում է Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփ
13.04.2026 | 11:17
Սպերցյանը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։

Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Ինչո՞ւ պատերազմի թեժ պահին որոշվեց սպայի կոչում տալ Ձեզ. զինծառայողի հայրը դիմեց վկա հրամանատարին