Պատերազմի ընթացքում մարտական դիրքը լքելու համար մեղադրվող հրամանատարի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

13.04.2026 | 14:31
ACA․ Էդուարդ Վարդանյանը հաղթել է խեղդող հնարքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:22
Սամվել Ալեքսանյանը, Վարդանյան ու Եսայան եղբայրները, այլ գործարարներ հանդիպել են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:16
Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 14:10
Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
13.04.2026 | 14:01
Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո
13.04.2026 | 13:53
Աշխարհի գավաթ․ Հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ
13.04.2026 | 13:47
ՌԴ-ում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը
13.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք Իրանը կվերադառնա բանակցություններին
13.04.2026 | 13:36
Գերբնակեցվածություն, ոչ բավարար պայմաններ և բուժառուների իրավունքների հետ կապված խնդիրներ․ ինչ է արձանագրել ՄԻՊ-ը  Արմաշի առողջության կենտրոնում 
13.04.2026 | 13:27
Իրանի ԶՈՒ-ն ԱՄՆ-ի ծովային շրջափակումն «անօրինական» և «ծովահենություն» է անվանել
13.04.2026 | 13:19
Հայաստանը դարձել է AIPS-ի լիիրավ անդամ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
13.04.2026 | 13:10
Վստահեցնում էին, որ հարաբերությունների նորմալացման դրական վերաբերմունք կա Ադրբեջանի հասարակությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 13:02
Տարածվող լուսանկարը կեղծ է․ Փաշինյանը չի եղել իրական լուսանկարում
13.04.2026 | 12:54
Հունգարիան վերադառնում է եվրոպական ուղի. եվրոպացի առաջնորդները շնորհավորում են Պետեր Մագյարին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։