Երկրորդ ստուգատեսը՝ առանց գլխավոր մարզչի․ Ալբանիա-Հայաստան

Լուրեր

09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի երկրորդ ընկերական հանդիպումը՝ Տիրանայում մրցելով Ալբանիայի ընտրանու հետ. գրում է armsport-ը։

Սեպտեմբերի 29-ից, երբ Խոակին Կապառոսը հեռացավ հավաքականից, մեր թիմն առանց գլխավոր մարզչի է։ Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում հավաքականն այս խաղերով։

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Կոսովոյի դեմ խաղի ոչ-ոքիից հետո (2-2) ասաց, որ թեև բոլոր նպատակներին չհասան՝ չհաղթեցին, բայց ինֆորմատիվ առումով շատ գոհ է, քանի որ բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան ցուցադրել իրենց որակները։ Բայց մի՞թե հավաքականի ապագա գլխավոր մարզիչը հիմնվելու է այս խաղերի ցուցադրությունների վրա․ հանգում ենք այն եզրակացության, որ այս խաղերի համար պայմանավորվածությունները ձեռք էին բերվել շատ ավելի վաղ, քան կայացվել էր Կապառոսին հրաժեշտ տալու որոշումը։

Ինչևէ։ Վերադառնանք առաջիկա խաղին։ Պատմության մեջ Ալբանիայի հավաքականին մեր ընտրանին հանդիպել է 5 անգամ․ ունենք 3 պարտություն, 1 հաղթանակ և 1 ոչ-ոքի։

Ալբանիայի հավաքականն այս խաղին մոտենում է Իտալիայից կրած 1-3 հաշվով պարտությունից, իսկ մենք՝ Կոսովոյի հետ ոչ-ոքիից հետո։

Թեև խաղն ընկերական բնույթի է, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ասել է, որ ամեն ինչ անելու են դրական արդյունքի հասնելու համար, իսկ Բերեզովսկին հավելել, որ փորձելու են մի քանի անակնկալ մատուցել մրցակցին։

Այսպիսով, եկեք տեսնենք՝ ինչպիսին է այսօրվա մեր մրցակցի կազմը․

Ալբանիայի հավաքականի ավագն է փորձառու դարպասապահ Էտրիտ Բերիշան, որը հանդես է գալիս իտալական «Տորինոյում»։ Պաշտպանությունում խաղում են Ա Սերիայի ևս երկու ներկայացուցիչ՝ Կումբուլան «Ռոմայից» և Հյուսայը «Լացիոյից»։ Համեմատության համար նշենք, որ միայն այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կրկնակի անգամ բարձր է, քան Հայաստանի հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը։

Թիմի գլխավոր աստղերից կարելի է նշել «Չելսիի» երիտասարդ հարձակվող Արմանդո Բրոյային, որի հետ Ալբանիայում մեծ հույսեր են կապում, ինպես նաև Մխիթարյանի թիմակից Կրիստիան Ասլանիին («Ինտեր»)։

Բացի այս 5 խաղացողներից, թոփ լիգաներում են հանդես գալիս նաև եզրային պաշտպան Ադրիան Իսմաիլին («Էմպոլի»), կիսապաշտպան Կեյդի Բարեն («Էսպանյոլ»), վինգեր Նեյդիմ Բայրամին («Էմպոլի»)։ Ընդհանուր առմամբ, 8 ֆուտբոլիստ ներկայացնում են թոփ լիգաներ․ 6-ը՝ Ա Սերիան, մեկական ֆուտբոլիստ էլ ԱՊԼ-ն ու Լա լիգան։

Թիմը մարզում է իտալացի մասնագետ Էդուարդո Ռեյան։ 77-ամյա մարզիչը հայտնի է «Ատալանտայում», «Լացիոյում», «Նապոլիում» և այլ իտալական ակումբներում իր աշխատանքով։

2015 թվականի հոկտեմբերի 11-ին ալբանացիները, Եվրո-2016-ի խմբային փուլի շրջանակում, Երևանում 3:0 հաշվով հաղթելով Հայաստանի հավաքականին, ապահովեցին երկրորդ տեղը խմբում ու պատմական նվաճման հասան՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնություն։ Սա Ալբանիայի հավաքականի միակ խոշոր հաջողությունն է միջազգային ասպարեզում բալկանյան երկրի ֆուտբոլի պատմության մեջ։

Հավաքականի տնային մարզադաշտը «Էյր Ալբանիա Ստեդիումն» է (մյուս անվանումը՝ «Արենա Կոմբետարե»), որը բացվել է 2019 թվականին, տեղավորում է 21,5 հազար հանդիսական և հենց այս մարզադաշտում է այս տարի տեղի ունեցել Կոնֆերենցիաների անդրանիկ մրցաշարի եզրափակիչը։ Այս մարզադաշտում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ դարձավ մրցաշարի հաղթող։

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։