«Մեզ դարձրել են փորձադաշտ, անորոշ վիճակ է». միավորվող ՊՈԱԿ-ներում կրճատումներ կլինե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

ՀՀ Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Կառույցի կազմում կընդգրկվի ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքո՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեռևս երեք ամիս առաջ էր անդրադարձել թեմային՝ պարզաբանելով, որ իրենց նպատակը ոչ թե ինչ-որ բան լուծարելն է կամ փակելը, այլ փրկելը։

«Ես չեմ կարող կաբինետում նստած հետևել, թե մեր այս ՊՈԱԿ-ներն ինչ գործունեություն են ծավալում, ով ինչ համերգ է տալիս, ինչ խնդիրներ է դնում, որքանով է այդ երգացանկը համապատասխանում իր կանոնադրական խնդիրներին, այսինքն՝ մենք հասկացանք, որ պետք է մեկ միասնական կառավարում, մեկ կառավարիչ, որը կկրի պատասխանատվություն այս կառույցների լիարժեք գործունեության համար»,- ասել էր նա։

Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանին, սակայն, այս բացատրությունը չի բավարարում։ Նրա խոսքով՝ արդեն չորրորդ անգամ է, որ իրենց նվագախումբը նմանատիպ փորձության է ենթարկվում՝ միանալով այս կամ այն կառույցին։

«Մենք ակամա դառնում ենք փորձադաշտ, ամեն ինչ մեզ վրա են փորձում, ուզում են մեզնով հասկանալ՝ ինչ կստացվի, և արդյունքում մենք արդեն չորրորդ ՊՈԱԿ-ի ձևավորման նախաշեմին անհասկանալի մի իրավիճակի մեջ ենք։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում, ոչինչ չի ասվել մեզ պաշտոնապես, ոչ մի հեռանկարի մասին չի խոսվել, շատ անհասկանալի իրավիճակ է»,- ասում է նա։

Կառավարությունից պարզաբանում են՝ միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության սեփական եկամուտների մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։

Նորայր Դավթյանը հարցնում է՝ այդ պարագայում արդյո՞ք սպասվում են կրճատումներ։ Նրա խոսքով՝ հատկապես գեղարվեստական մասով դրանք բավական ցավոտ կլինեն։ Ի դեպ, նվագախումբը չունի սեփական փորձասենյակ, տարածքի սեփականատերն անվճար է իրենց տրամադրել այն։

«Լավ, եթե այդպես է, երկու պետական սիմֆոնիկ նվագախումբ ինչո՞ւ չի միավորվում այս պարագայում, մե՞նք ենք անընդհատ փորձարկման ենթարկվելու։ Խմբերը որտե՞ղ են փորձերը շարունակելու, մենք այստեղ, նրանք՝ Ֆիլհարմոնիայում, ո՞նց պետք է հսկեն աշխատանքները, տնօրենն ինչպե՞ս է կարողանալու կոորդինացնել այս ամբողջ աշխատանքները, շատ անհասկանալի իրավիճակ»,- հարցեր է ուղղում Նորայր Դավթյանը։

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանն էլ շեշտում է՝ եթե իրենց համույթի պարացանկում ազգային պարերը 20 տոկոս են կազմում, ինչո՞ւ պետք է իրենք միանան ազգային երգ ու պար ներկայացնող այլ կոլեկտիվների․ «Մեզ չեն ներկայացրել նոր կառույցի կառուցվածք, չեն ներկայացրել հաստիքացուցակ, որպեսզի մենք մարդկանց ասենք՝ ով է մնալու, ով չի աշխատելու, ով է գնալու, ընդամենը ծանուցել են, որ միավորվելուց հետո, երբ ռեգիստրում կնիքը կհանձնենք, տնօրենն այլևս լիազորություններ չի ունենա, արդեն նոր նշանակվող տնօրենը, այսպես ասած, ինքը նշանակումներ կանի»։

Համույթի տնօրենի խոսքով՝ իրենց կոլեկտիվը հիմա գույքագրման, գույքի հանձնման-ընդունման գործերով է զբաղված․ հրամանը եկել է նախարարությունից։ Շեշտում է՝ իրենց հետագա քայլերի մասին նախարարությունը ոչինչ չի ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան