Ալիևին վտանգավոր հետևանքի կբերի ՀՀ-ի դեմ նոր արկածախնդրությունը․ Արևմուտքը դրոշ բարձրացրեց Երևանում․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ֆրանսիայի Սենատն օրերս ընդունեց բանաձև, որով դատարպարտվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ՝ կոչ անելով հետ քաշել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Նաև Ֆրանսիայի Սենատը կոչ արեց Մակրոնի Կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ բռնագանձելով Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքը, մտցնել գազի և նավթի էմբարգո, ինչպես նաև՝ ուժեղացնել ՀՀ պաշտպանունակությունը՝ տարածքային ամբողջականության ապահովման նպատակով։ Իսկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի հարցով քննարկում էր երեկ, երբ սենատոր Մենենդեսը և հանձնաժողովի անդամները փորձում էին ԱՄՆ կառավարությունից ստանալ այսպիսի հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում ռազմական աջակցությունն Ադրբեջանին ահաբեկության պայքարի շրջանակում, Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ, և ի՞նչ գնահատական է տվել Վաշինգտոնը Ադրբեջանին` Հայաստանի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո։ Եվ նաև՝ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչով բանաձև է քննարկվելու։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այսօր Ալիևի հետ խոսել՝ կոչ անելով զերծ մնալ սադրանքներից և պահպանել հրադադարը։ Փաշինյանին էլ հորդորել է պահպանել խաղաղ բանակցությունների ընթացքը։ Բլինքենը առաջարկել է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հանդիպման նոր օր որոշել։ Ի՞նչ նպատակ ունեն Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ այս կոշտ հռետորաբանությամբ։ Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ այս պրոցեսներն այն մասին են, որ Ալիևի գլխին Արևմուտքը դամոկլյան սրեր է կախում՝ իր պահանջները չկատարելու դեպքում Ադրբեջանի դեմ ավելի խիստ գործելու նպատակով։

«Հայաստանի հանդեպ Ալիևի ձեռնարկումները շատ վտանգավոր են լինելու հենց իր համար։ Իհարկե՝ Ալիևը շահագրգռված է խաթարել այն գործընթացը, որ Հարավային Կովկասում է տեղի ունենում՝ կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Այդ տեսնկյունից, բնականաբար, Ալիևը մշտապես նայում է, որ հնարավորության դեպքում պրոցեսները ռազմական ճանապարհով խաթարեր, և ինքը դրա տակ չընկներ։ Բայց մենք տեսնում ենք՝ Արևուտքը շատ ուղղակիորեն Երևանում բարձրացրել է իր դրոշակը։ Արևմուտքը մեկ ոտքով սեպտեմբերից արդեն այստեղ է, և արդեն իր երկրորդ ոտքն է այստեղ դնում։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկանի այսօրվա այցը Հայաստան դրա դրսևորումներից մեկն է ընդամենը։ Եվ Հայաստանի հետ իրավիճակը սրելը Ադրբեջանի համար ամբողջությամբ արկածախնդրություն կարող է դառնալ և Ալիևին վտանգավոր հետևանքներ բերել։ Արևմուտքը նրանից դա չի պահանջում, այլ ուրիշ դերակատարում՝ Կասպյան ավազանում կապված Իրանի հետ»,- նշեց Սարո Սարոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան