Քանաքեռ-Զեյթունում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 600 000 000 դրամ: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Երևանի քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար կառավարության որոշմամբ Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Հիմնավորման համաձայն՝ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Կառավարությունն ընդունել է «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև 2022թ. ապրիլի 20-ին կնքած «Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ներքին Խնձորեսկ համայնքում բնակելի տների կառուցման ծրագիր համատեղ իրականացնելու մասին» համաձայնագրով Գորիս համայքի Ներքին Խնձորեսկ գյուղում նախատեսվում է կառուցել 6 բնակելի տուն՝ 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար: Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են 6 բնակելի տների կառուցման և դրանց սպասարկման նպատակով առանձնացված ընդհանուր 0.7233 հեկտար մակերեսով 6 միավոր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: