Ռազմական բժիշկները կրկնակի երդմամբ հոգ են տանում զինծառայողների առողջության համար և պաշտպանում հայրենիքը․ ՀՀ ԱՆ
Նոյեմբերի 17-ը զինված ուժերում բուժծառայողի օրն է․ ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ռազմական բժիշկներին։
«Ռազմական բժիշկներն ու բուժաշխատողները կրկնակի երդմամբ հոգ են տանում զինծառայողների առողջության համար և պաշտպանում հայրենիքը:
Նոյեմբերի 17-ը զինված ուժերում բուժծառայողի օրն է:
Ռազմաբժշկական ծառայության կազմավորումից ի վեր` նրանք անթիվ կյանքեր են փրկել, այդ ճանապարհին նաև զոհաբերելով իրենցը` հանուն հայրենիքի ու ծառայակցի»,- ասված է շնորհավորական ուղերձում։