2023-ից բոլոր քաղաքացիների եկամուտների համակարգման համակարգ կներդրվի. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագիծը։
«Առաջարկում ենք 2023 թվականից սկսած՝ 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները, և այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար»,- նշեց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը:
«Հայտարարագիրը պետք է հայտարարատուի կողմից հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը»,- ասաց Խաչատրյանը:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով:

Նախարարը հավելեց, որ համակարգի ներդրման առաջին փուլում՝ 2023 թ․ նախատեսվում է, որ հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ:

Հայտարարատու կհանդիսանան նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը: Խոսքը վերաբերելու է նաև այն քաղաքացիներին, որոնք 2023 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավել փոխառություններ:

Մյուս խմբում այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:

Մանրամասները՝ տեսանյութում։