Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել. քրդերը դուրս կգան Մանբիչից

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ունեցած հանդիպումից. տեղեկացնում է ermenihaber-ը:

Օրակարգային հարցը Մանբիչն է եղել։ Պաշտոնական Անկարան պահանջում էր, որ Սիրիայի քրդական ուժերը դուրս գան Մանբիչից, իսկ ԱՄՆ դեմ էր դրան։ Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ քրդերի ձեռքում եղած ամերիկյան զենքը հետ է վերցվելու։

ԱՄՆ-ն այդ զենքերը քրդերին էր տրամադրել, որպեսզի վերջիններս պայքար մղեին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։ Մինչդեռ Թուրքիան մտավախություն ունի, որ այդ զենքը կարող է ուղղվել իր դեմ։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Մանբիչի գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի առավելագույնը 6 ամիս։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա  այն ճանապարհային քարտեզի շուրջ ձեռ բերված համաձայնությունը, որով քրդերը դուրս պետք է գան Մանբիչից: 

Ըստ թուրքական աղբյուրների պնդումների՝ այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը վերահսկողություն սահմանեցին Մանբիչի վրա, տեղի արաբ բնակչության քանակը պակասեց, իսկ քուրդ բնակչության թիվն աճեց։