«Ամպրոպ՝ պարզ երկնքում»․ ամերիկյան ՏՏ հսկա Microsoft-ը հեռանում է Ադրբեջանից

Լուրեր

27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Բոլորը

Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամերիկյան հսկա  Microsoft ընկերության ներկայացուցչությունը՝ «Microsoft Azerbaijan»-ը, փակվում է։ Այս մասին ադրբեջանական քարոզական haqqin.az-ին հայտնել է ադրբեջանական ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Նա նշել է, որ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։

«Ավելի ճիշտ՝ նրանց հեռացրել են։ Մեր ընկերները, որոնց մենք գիտեինք այդ ոլորտում երկար տարիներ, այլևս չեն աշխատում «Microsoft Azerbaijan»-ում։ Ըստ ամենայնի՝ Microsoft-ը չի առաջարկել այդ աշխատակիցներին աշխատել այլ երկրների գրասենյակներում»,- ասել է փորձագետը։

Գյունդուզը նշել է, որ այս իրավիճակն Ադրբեջանի կառավարության, այդ թվում՝ Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության համար նման է ամպրոպի՝ պարզ երկնքում։

«Չնայած մեր երկրում HP-ի ներկայացուցչությունը փակվել էր մի քանի տարի առաջ, սակայն ոչ ոք չէր կանխատեսում Microsoft-ի հեռանալը։ Այս ընկերությունը գլոբալ ենթակառուցվածք է, որն ազդում և կառավարում է ՏՏ միջավայրն ամբողջ աշխարհում, խթանում է նորարարությունը և ազդում համաշխարհային կարգի վրա՝ որպես ամբողջություն: Նրա հեռանալն Ադրբեջանից ուղղակի անհավանական է»,- ասել է Գյունդուզը։

Նա հավելել է, որ ամերիկյան ընկերությունն իր աշխատանքը դադարեցրել է նաև Ռուսաստանում և Բելառուսում, իսկ Microsoft-ի ռուսական գրասենյակի ավելի քան 500 աշխատակիցներ միաժամանակ ազատվել են աշխատանքից։

Այսպիսով, ո՞վ է իրականացնելու Miicrosoft-ի՝ Ադրբեջանի հետ կապված նախագծերն ու պարտավորությունները։ Ի՞նչ կլինի Windows-ի օգտագործման և այս ծրագրաշարի թարմացումների հետ, և ինչպիսի՞ն կլինի այժմ այնպիսի հավելվածների ճակատագիրը, ինչպիսիք են Office, Office365, Azure և այլ լիցենզավորված ծրագրերը: Բացի այդ, հարց է՝ ի՞նչ անել պետական ​​մարմինների հետ կնքված պայմանագրերի հետ, ինչին՞ պետք է պատրաստվեն Microsoft-ի միլիոնավոր հաճախորդներ, ինչպե՞ս է այս ամենը պահպանվելու և կառավարվելու։

«Ստացվում է, որ Microsoft-ի գործունեության բոլոր ոլորտներն Ադրբեջանում համակարգվելու են այդ ընկերության գրասենյակներից տեղակայված այլ երկրներում։ Օրինակ, որքան էլ տարօրինակ հնչի, Microsoft-ի լուծումներն Ադրբեջանի կրթական ոլորտում (օրինակ՝ MS Teams և այլն) կառավարելու է Վրաստանի գրասենյակում գտնվող ինչ-որ մեկը։ Մեկ ուրիշը, օրինակ՝ այս ընկերության իռլանդական գրասենյակում, պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի պետական ​​կառույցներում Microsoft-ի լուծումների հետ կապված հարցերի համար»,- ասել է Գյունդուզը։

Նա գտնում է, որ ամերիկյան ՏՏ հսկայի հեռացումը ադրբեջանական շուկայից պետք է անհանգստացնի երկրի բարձրագույն ղեկավարությանը և պատասխան արձագանք առաջացնի։

Հավելենք, որ ընկերությունը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել Ադրբեջանում իր ներկայացուցչության փակման առնչությամբ։

Էմմա Չոբանյան