2022-ի սեպտեմբերին բյուջե վճարված եկամտային հարկն աճել է 9.6 տոկոսով
Տնտեսություն
15.11.2022 | 23:21Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 348 միլիարդ 790 միլիոն դրամի եկամտային հարկ է վճարվել պետական բյուջե։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից:
Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9․6% է։ Միայն սեպտեմբերին պետական բյուջե է վճարվել 42 միլիարդ 397 միլիոն դրամ եկամտային հարկ: