Ռուսաստանի այսօրվա հրթիռային հարձակումն Ուկրաինայի վրա ամենազանգվածայինն է. արձակվել է մոտ 100 հրթիռ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածները, հնարավոր է, ամենազանգվածայինն են պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը` վկայակոչելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի կցորդին, գրում է BBC-ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ռուսական ուժերը շուրջ 100 հրթիռ են արձակել։

«Նրանք գերազանցել են հոկտեմբերի 10-ը, երբ արձակվել էր 84 հրթիռ»,- ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն էլ հայտնել է, որ այսօրվա հարվածների մեծ մասը եղել է Ուկրաինայի կենտրոնում և հյուսիսում։ Կիևի մոտ խոցված հրթիռներից զատ՝ հարված է հասցվել Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում՝ Բելառուսի և Լեհաստանի սահմաններին գտնվող Կովել քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին:

Նախնական տվյալներով՝ այսօր Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։

«Հայտնի է դարձել մեկ զոհի մասին բնակելի տան վրա հարձակման հետևանքով Պեչերսկի շրջանում»,- հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը։

Էմմա Չոբանյան