Համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը. Մաթիաս Քիսլերը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

Վարչապետը կարևորել է հայ-գերմանական գործընկերության զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Պատրաստ ենք համատեղ աշխատանքով նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների համագործակցությունը, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև մեր երկրում տարբեր ուղղություններով նախատեսվող բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության անհրաժեշտությունը: 

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացումը: Մաթիաս Քիսլերը հեռանկարային է համարել փոխգործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի և այլ ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով ընտրությունների մասին հարցին՝ վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների իրականացումը, որոնք կերաշխավորեն դրանց ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: