ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի մասնագետները նշված բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված կարգադրագրի պահանջները չեն կատարվել։ Այդպիսով՝ փաստվել է, որ շահագործվող ԲԼԿ-ում հայտնաբերված քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խախտված նորմերի վերացման համար տրված կարգադրագրերի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել, որի հետևանքով չի ապահովվում ԲԼԿ-ի շահագործման անվտանգությունը, ինչն էլ անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հանրության համար վտանգի առաջացման հանգամանքը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

ԲԼԿ-ն շահագործող տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։