Պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթին։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ ԱԳՆ նոր խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն, իբր, խեղաթյուրում է օկուպացված Շուշիից հնչեցված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Նա դժգոհել է, թե «Փաշինյանն իր հայտարարություններով տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները»։

«Հայաստանի ղեկավարության նման մոտեցումը հանդիսանում է ևս մեկ հարված  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»,-ասել է  Հաջիզադեն՝ պնդելով, թե Հայաստանն,իբր, հրաժարվում է կատարել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

«Հենց հայկական կողմն է ձգձգում  Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապի բացումը՝ այդպիսով խախտելով եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը։ Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», ապա այստեղ խոսքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև պատմական կապերի վերականգնման մասին է, և դա իր հերթին ենթադրում է այդ միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով»,-ասել է Հաջիզադեն։

ԱԳՆ խոսնակը Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը, գնահատել է «տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրման փորձ»։ Ստացվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ նոր խոսնակը կամ  տեղյակ չէ Իլհամ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած վերջին  հայտարարություններից, որոնցում սպառնում էր փակել Լաչինի միջանցքը, կամ  միտումնավո խեղաթյուրում է դրանք։

 

Էմմա Չոբանյան