Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ ԶԼՄ-ների և պաշտոնյաների կողմից հակաիրանական քարոզչության համար․ Բաքուն է արձագանքել նույնական քայլով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն երեկ երեկոյան կանչվել է Իրանի ԱԳՆ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների և պաշտոնյաների կողմից շարունակվող հակաիրանական քարոզչության և զրպարտության համար, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ նախարարի օգնականը և ԱԳ նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջանի դեսպանին են փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության դժգոհությունն ու խիստ բողոքը՝ կապված Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների և այդ երկրի մեդիայում Թեհրանի կերպարի սևացման կապակցությամբ։

«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ կանխելու դրա կրկնությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնյան։

Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանի դեսպանն ափսոսանք է հայտնել ու նշել, որ բողոքն անմիջապես կփոխանցի Բաքու։

Թեհրանին նմանատիպ քայլով է պատասխանել Բաքուն։ Այսօր Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է երկրի ԱԳՆ՝ նույնական մեղադրանքներով։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպմանը դեսպանին մտահոգություն են հայտնել, որ իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ է ընթանում, զրպարտչական արշավ՝ Իրանի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական ղեկավարության սպառնալից հռետորաբանությամբ։ Ասվել է, որ դեսպանատներում Ադրբեջանի Հանրապետությունում անջատողականություն հրահրող և քրեական հետապնդումից խուսափող, այլ երկրներում թաքնվող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է։ Բաքուն ընդգծել է նաև, որ Իրանում Ադրբեջանի դեմ նման տեղեկատվության և գործողությունների տարածումն անընդունելի է, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ կդադարեցվեն։

Էմմա Չոբանյան