Դուք պետության կարևոր հիմնասյունն եք․ Վահրամ Դումանյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

Լուրեր

18.07.2026 | 19:00
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:39
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ գիտնականներ,

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը:

Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը, ստեղծելու ազգային և միջազգային համերաշխության կամուրջ տարբեր երկրների գիտական ձեռքբերումների միջև, և, ի վերջո, գիտության շուրջ համախմբելու համաշխարհային հանրությանը:

Դուք պետության կարևոր հիմնասյունն եք, ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը, պետականամետ և իրավագիտակից քաղաքացու կայացման տեսլականը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը շարունակաբար թիրախավորված ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ սկսած դպրոցական նստարանից, աջակցելու գիտության նվիրյալներին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն գիտական մտքի կայացմանն ու իրագործմանը: Ձեր գործունեությունը, իրավամբ, ոչ միայն հայրենանպաստ է, այլև իր անուրանալի դերն ու կշիռն ունի համաշխարհային նվաճումների շարքում, ինչի համար ձեզ երախտապարտ է ամբողջ աշխարհը:

Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարների իրականացում և անսպառ եռանդ»: