Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին․ «Անկարան ձգտում է ընդլայնել բարեկամների, այլ ոչ թե թշնամիների շրջանակը»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդ մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Մեկնաբանելով Հայաստանի հետ  երկխոսությունը՝ Էրդողանը նշել է, որ «Անկարան ձգտում է ընդլայնել բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձյալ կապել է Ադրբեջանի հետ։

«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան և մեր քայլերի վրա»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ «Անկարան Հայաստանից տարածաշրջանում դրական քայլեր է ակնկալում»։

«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, հանդես է գալիս  Թուրքիայի և Հայաստանի երկխոսության դեմ, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Ներկայում մենք Երևանից բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Էրդողանը՝ նաև հիշեցնելով Պրահայում հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին։

«Ես Փաշինյանին հստակ հասկացնել տվեցի Անկարայի դիրքորոշումը Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսության փոխկապակցվածության մասին։ Մենք Երևանից ակնկալում ենք գործուն քայլեր։ Ես այս պահին դեռ չեմ կարող ասել կարգավորման որևէ մակարդակի հասնելու մասի։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դեպի դրական հուն և նվազեցնել սփյուռքի քայլերի նեգատիվը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ եթե դա հաջողվի Հայաստանին, ապա թուրքական կողմն էլ իր դիրքորոշումը դրական ուղղությամբ կփոխի, և որ «փորձում են ընկերներ ձեռք բերել, ոչ թե թշնամիներ ստանալ»։

«Հուսով եմ՝ եթե Հայաստանի վարչակազմին դա հաջողվի, քայլերը, որոնք նրանք կանեն Ադրբեջանի հետ կապված, հատկապես՝ Լաչինի ու Զանգեզուրի, դրական կազդեն մեր ձեռնարկած քայլների վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ չմանրամասնելով, թե ի՞նչ նկատի ունի Լաչինի և Զանգեզուրի հետ կապված։

Էմմա Չոբանյան