«10 մլն-ով տուն առնել կլինի՞»․ քաշաթաղցիներն այսօր ԱԺ-ում էին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Պետության տրամադրած սերտիֆիկատներով բնակարան ձեռք բերելը հեքիաթի ժանրից է։ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը սրտնեղում է Քաշաթաղից տեղահանված Վրեժ Հարությունյանը։

Քաշաթաղցիներին պետությունը Երևանում բնակարանի ձեռք բերելու համար առաջարկում է 8 միլիոն, մարզերում՝ 10, իսկ Արցախ վերադառնալու դեպքում՝ 12 միլիոն դրամ։ Ո՞վ կարող է այսօրվա գնաճի պայմաններում մինչև 10 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել՝ հարցնում է Վրեժ Հարությունյանը։

Նա դժգոհում է նաև բնակարանային ապահովության ծրագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրականացրած վերջին փոփոխություններից։ Դրա համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հիփոթեքով տուն գնելու դեպքում կտրամադրվի մինչև 14 միլիոն դրամ՝ 1 տոկոս կանխավճարով, իսկ նույն սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու դեպքում՝ մինչև 16 միլիոն դրամ՝ կրկին 1 տոկոս կանխավճարով։

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանն ասում է՝ երեկվա դրությամբ՝ Արցախից տեղահանված 2331 ընտանիք արդեն սերտիֆիկատ ստացել է։

Քաշաթաղից տեղահանվածները պահանջում են ստեղծել աշխատանքային խումբ, որում պետք է ներգրավված լինեն իրենց ներկայացուցիչները, իսկ խումբը պետք է վեր հանի այն բոլոր խնդիրները, որոնք կան բնակարանների տրամադրման գործընթացում։

ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոստացավ աշխատանքային խմբի ձևավորման հարցով դիմել Կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան