Շվեդիան Թուրքիայի պահանջների պատճառով մտադիր է փոխել Սահմանադրությունը

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Շվեդիան մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խստացնել իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ գնալով Թուրքային ընդառաջ ՆԱՏՕ-ի անդամակցության պայմանների վեճի շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շվեդիայի խորհրդարանը պարզաբանել է, որ համապատասխան փոփոխությունները թույլ կտան «սահմանափակել ահաբեկչության մեջ ներգրավված խմբերի հավաքների ազատությունը»։

Սպասվում է, որ այս հարցի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։ Եթե ​​Ռիկսդագի պատգամավորները պաշտպանեն անհրաժեշտ փոփոխությունները, ապա 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հակաահաբեկչական օրենսդրության խստացված տարբերակը, որն իր ներկայիս տեսքով գործում է հուլիսից։ Փորձագետները նշում են, որ այդ դեպքում Շվեդիայում ավելի հեշտ կլինի Թուրքիայի կողմից արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ քրեական գործեր հարուցել։

Փոխելով հակաահաբեկչական օրենսդրությունը՝ Շվեդիան կկատարի Անկարայի գլխավոր պահանջներից ու պայմաններից մեկը, որով Թուրքիան որոշում է կայացնում աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումին։

Հավելենք, որ Շվեդիայի նոր վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նոյեմբերի 8-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ ևս ընդգծել էր, որ իր երկիրը մտադիր է ավելի կոշտ պայքարել հանցագործության ու ահաբեկչության դեմ։

«Մի քանի շաբաթ առաջ իմ կառավարությունն ընտրվեց օրենքի և կարգի գերակայությունն ապահովելու մանդատով: Դա ներառում է ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ինչպիսին է PKK-ն»,- ասել է Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ Ստոկհոլմը մտադիր է կատարել իր բոլոր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում՝ հայտնելով, որ մինչև տարեվերջ ու հաջորդ տարվա սկզբին նշանակալի քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներ են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցության հայտերը։

Էմմա Չոբանյան